Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. դեսպան Քվինն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեստանատնից:
«Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով»,- նշված է գրառման մեջ։
Դեսպանատունը տեղադրել է տեսանյութ, որտեղ ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։
«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը ՝որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,- ասել է դեսպանը։