52-ամյա աշտարակցու նկուղի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 52-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։
Տեղեկությունը ստուգվեց: Նույն օրը 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց, որ տանը ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելեց, որ շուրջ 10 տարի օգտագործում է թմրանյութ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 52-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում փետրվարի 3-ին կատարված խուզարկությամբ 52-ամյա աշտարակցու տան նկուղում հայտնաբերվել է 27,41 գրամ կանեփանման զանգված։
Հանգամանքները պարզվում են։