Հայոց պատմությունը հայկական պետականության և հայ ժողովրդի պատմությունն է․ Էդգար Հովհաննիսյան (տեսանյութ)
Հայոց պատմությունը հայկական պետականության և հայ ժողովրդի պատմությունն է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։
«Ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ մեր պատմությունը պետության չգոյության մասին է։ Հայոց պատմությունը հայկական պետականությունների շղթայի ներկայացման պատմությունն է։
Իհարկե, ցավոք, եղել է նաև ժամանակահատված, որ կենտրոնացված պետականություն չենք ունեցել, բայց պետականության տարբեր ձևեր և դրսևորումներ՝ իշխանապետություններ, կիսանկախ կարգավիճակով պահպանվել են ամբողջ Հայաստանի տարածքում։ Մենք՝ պատմաբաններս, մշտապես կարևորում ենք պետականության դերը, և իմ պատկերացմամբ՝ հայ ժողովրդի պատմությունը դա պետականության պահպանման, դրա չլինելու պարագայում պետականություն ստեղծելու պայքարի պատմություն է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։