Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ է։
«Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են»,- նշեց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։
«Բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- նշեց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես, Պրահայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրին։