Վերջին մեկ օրում արձանագրվել է 7 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակելու, պաշտոնեական գույքը չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու և ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: