Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Տիգրան Հարությունի Շոխոյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում:
2012 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեությունը
2012-2013 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի Հարավարևմտյան թաղամասի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ
2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2018-2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2019-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2021-2024 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
Պարգևները
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: