ԱԱՏՄ վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց
2 ամսով կալանավորվել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության պաշտոնյան։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։
Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը ձերբակալվել է, մինչև ուշ երեկո դատարանը քննարկում էր նրան կալանավորելու հարցը։
Ըստ լրատվամիջոցների՝ Աբրահամյանին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: