Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...

Կինը՝ քաղաքապետարանի պաշտոնյա, մայրը՝ գնման աջակից․ ով է «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներ վաճառողը

Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարիներին «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսներ ձեռք բերելու համար կնքել է 4 պայմանագիր՝ վճարելով շուրջ 13 մլրդ դրամ գումար։

Վերջինը եղել է 2022 թվականին․ քաղաքապետարանը էլեկտրոնային աճուրդով ձեռք է բերել «Ժոնգ Տոնգ» մակնիշի 150 ավտոբուս՝ վճարելով շուրջ 6,5 մլրդ դրամ։

Պարզվում է՝ «Zhong Tong Bus Holding CO» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը, որից գնվել են ավտոբուսները, Երևանի քաղաքապետարանում նախկինում գնումների բաժնի պետի պաշտոնակատար Իսկուհի Օսիպյանի ամուսինն է՝ Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նախկին քաղաքապետ, այժմ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի մտերիմն է։

Իսկ գնումների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունը Հայկ Հովհաննիսյանի մորը՝ Վարդուշ Եսայանին պատկանող «Promotion» ընկերությունն է։ «Zhong Tong Bus Holding CO» ընկերության լիազորված անձ Հայկ Հովհաննիսյանը նաև իր մորը պատկանող Promotion ընկերությունում աշխատել է որպես հրավիրված մասնագետ։

Այսինքն՝ Հայկ Հովհաննիսյանի ընտանիքին պատկանող «Promotion» ընկերության աջակցությամբ գնումներում հաղթել է չինական «Zhong Tong Bus Holding CO» ընկերությունը, որի լիազորված անձը հենց Հայկ Հովհաննիսյանն է։ Այդ մասին է փաստում նաև ընկերության էջում «Ժոնգ Տոնգ» ավտոբուսների գնման վերաբերյալ ֆեյբուքյան գրառումը։

Վերոնշյալ խնդիրների ուսումնասիրությունը կատարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Իսկ ինչպես է որոշվել, որ գնումների խորհրդատվություն և աջակցություն պետք է տրամադրի հենց «Promotion» ընկերությունը։ Կրկին օգնության է հասել մեկ անձից գնման ընթացակարգը։

«Երևանի ավտոբուս» և «Promotion» ընկերությունների միջև մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 4 պայմանագիր գնումների աջակցման վերաբերյալ։ «Ստացվում է, որ «Zhong Tong Bus Holding CO» ընկերության լիազորված անձ Հայկ Հովհաննիսյանի հետ փոխկապակցվածության համատեքստում «Promotion» ընկերության համար ստեղծվել է հնարավորություն ներգրավվելու ավտոբուսների ձեռքբերման գործընթացում՝ ստանալով մրցակցային առավելություն վերջիններիս հետ այլ հավասար պայմաններում գործող տնտեսավարող սուբյեկտների համեմատ»,- ասվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արձանագրության մեջ։

Այնուհետև հայտարարված մրցույթներում, բացի «Zhong Tong Bus Holding CO» ընկերությունից, հայտ է ներկայացրել ևս 4 ընկերություն։

Եվ հետաքրքիր պատահականությամբ 4 մրցույթներում էլ հաղթել է «Promotion» ընկերության սեփականատեր Վարդուշ Եսայանի որդու՝ Հայկ Հովհաննիսյանի ընկերությունը։

Գնումների 4 պայմանագրերից վերջինի՝ 2022 թվականի պայմանագրի կնքման ժամանակ Հայկ Հովհաննիսյանի կինը՝ Իսկուհի Օսիպյանը, աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես գնումների բաժնի պետի պաշտոնակատար, մինչ այդ էլ եղել է այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականը։

Արդյո՞ք սա ևս կարող էր ազդել այն հանգամանքի վրա, որ մրցույթում ընտրվել է նրա ամուսնու ընկերության հայտը։ Գնումների մասին օրենքի տեսանկյունից խնդիր չկա այն հարցում, որ «Ժոնգ տոնգ» ավտոբուսները վաճառող ընկերության ներկայացուցչի կինը Երևանի քաղաքապետարանում գնումների բաժնի պետն է, քանի որ գնման վերաբերյալ որոշում կայացնող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը կապեր չեն ունեցել հաղթող ընկերության հետ, նշում է փորձագետ Արմինե Բուռնազյանը։

«Բայց ընդհանուր պատկերի մեջ, երբ մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանում կոնկրետ այդ ժամանակաշրջանում, այսինքն՝ 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մարտը, գնումների վարչության պետի պաշտոնակատարը եղել է փոխկապակցված անձ, այսինքն՝ եղել է կոնկրետ այդ հաղթող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ լիազորված անձի կինը, այս առումով արդեն այլ վերահսկող մարմինների տիրույթում է»,- նշում է Բուռնազյանը։

Նրա կարծիքով՝ այս փաստը պետք է ուսումնասիրության ենթարկվեր իրավապահ մարմինների կողմից։

Նրա խոսքով՝ այստեղ նաև շատ կարևոր են գնվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, քանի որ դրանք կարող են այնպես գրված լինել, որ կոնկրետ ընկերություն կարողանա հաղթել։

«Եթե տեխնիկական բնութագիչները գրվել են սահմանափակ, խտրական հատկանիշներ, որոնցով ընտրվել են մասնակիցները, այս դեպքում, իհարկե, ակնհայտ կարող է նաև պայմանավորված լինել այն հանգամանքով, որ գնումների վարչության պետի պաշտոնակատարը փոխկապակցված է եղել կոնկրետ ինչ-որ ընկերության հետ, և այդ ներգործությունը կարող էր լինել»,- նշում է Բուռնազյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսների վերջին մրցույթի հրավերը մի քանի անգամ փոխվել է, ինչը նշանակում է, որ որոշակի դիտողություններ են եղել։ «Այսինքն՝ այնտեղ պարզաբանումներ են ցանկացել, կարող է անգամ պատկան մարմինները, Ֆինանսների նախարարությունը որոշակի խնդիրներ տեսնի հրավերում, և այս առումով արդեն շտկումներ են իրականացվել։ Իհարկե, կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք դրանք վերաբերվել են բնութագրիչներին, թե ուղղակի այլ մասերով»,- ասում է նա:

«Promotion» ընկերությունն աշխատել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք կառույցների հետ 2019 թվականից։

Հատկանշական է, որ այդ ընկերության աշխատակիցները միաժամանակ կամ տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի են անցել քաղաքապետարանին ենթակա մի քանի կառույցներում. «Երևանի Մետրոպոլիտեն», «Երևանտրանս», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն», «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», «Երևանի կենդանաբանական այգի», «Բնակչության հատուկ սպասարկում»: Նրանք որոշ դեպքերում մասնակցել են հանձնաժողովի նիստերին, որի արդյունքներով «Promotion» ընկերությունը հաղթել է մրցույթում։

Օրինակ՝ «Promotion» ընկերության աշխատակից Անահիտ Առաքելյանը, որն աշխատել է ընկերությունում ընդամենը մեկ օր, շուրջ 15 օր անց ընդունվել է աշխատանքի «Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունում որպես գնումների մասնագետ՝ լինելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղարը: «Zhong Tong Bus Holding CO» ընկերության ներկայացուցիչ, «Promotion» ընկերության հետ փոխկապակցված Հայկ Հովհաննիսյանը միաժամանակ եղել է նաև Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահը, «Promotion» ընկերության իրավաբանը եղել է նրա օգնականը։

««Promotion» ընկերությունը փորձել է պայմանագիր կնքել «Երևանի մետրոպոլիտեն» ընկերության հետ այն պարագայում, երբ վերջինիս տնօրենների խորհրդի նախագահը «Promotion» ընկերության հետ փոխկապակցված Հայկ Հովհաննիսյանն է, տնօրենների խորհրդի նախագահի օգնականը՝ «Promotion» ընկերության իրավաբան Վարուժան Էլոյանը, գնումների բաժնի պետը՝ «Promotion» ընկերության գնումների մասնագետ Մարիա Ղազարյանը, և գնումների համակարգողը՝ «Promotion» ընկերության հետ փոխկապակցված Անահիտ Առաքելյանը»,- նշված է ՄՊՀ ուսումնասիրության մեջ։

Այստեղ էլ, ըստ ՄՊՀ ուսումնասիրության, ստացվում է, որ «Երևանի Մետրոպոլիտեն» ընկերությունը «Promotion»-ի հետ անուղղակի համաձայնությամբ գործողությունների և վարքագծի միջոցով ստեղծել է անհավասար մրցակցային պայմաններ այլ ընկերությունների համար։

Մոտավորապես նույնանման գործողությունների արդյունքում «Promotion» ընկերությունը գնումների աջակցման պայմանագրեր է կնքել նաև «Երևանտրանս», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն», «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», «Երևանի կենդանաբանական այգի», «Բնակչության հատուկ սպասարկում» ընկերությունների հետ։

Օրինակ՝ Երևանի կենդանաբանական այգու գնման ընթացակարգերի գնահատման հանձնաժողովի նիստերին մասնակցել է Հայկ Հովհաննիսյանը, որին փոխկապակցված «Promotion» ընկերությունը կրկին հաղթել է մրցույթում։ Իսկ «Promotion» ընկերության աշխատակից Էլիզա Ավագյանը մրցույթներից մեկում եղել է գնահատող հանձնաժողովի քարտուղարը։

«Երևանտրանս» ընկերության գնումներից մեկի դեպքում էլ «Promotion» ընկերության իրավաբան Վարուժան Էլոյանն է եղել քարտուղարը։

«Կոնկրետ հանձնաժողովի նիստին կարող էին մասնակցել միայն հանձնաժողովի անդամները, քարտուղարը և ընկերությունների ներկայացուցիչները, և հավելյալ այլ մարդկանց ներկայությունն առնվազն պետք է հանձնաժողովի կողմից արձանագրվեր։

Այս առումով, կարծում եմ, բացահայտ օրենքի դրույթների խախտում է։

Ակնհայտ է, որ վարողը որոշակի ներգործություն է ունենում որոշումների ընդունման վրա»,- նշում է փորձագետ Արմինե Բուռնազյանը։

Այսպիսով՝ ՄՊՀ-ն արձանագրել է, որ «Երևանի Մետրոպոլիտեն», «Երևանի ավտոբուս», «Փարքինգ սիթի սերվիս» «Երևանտրանս» և «Երևանի կենդանաբանական այգի» և «Promotion» ընկերության միջև ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները հանգեցրել են մրցակցության կանխմանն ու սահմանափակմանը։

ՄՊՀ-ն տեղի ունեցածը որակել է որպես պետական մարմնի հակամրցակցային գործողություն և դրա համար նշված ընկերություններն ընդամենը նախազգուշացում են ստացել՝ խախտումը վերացնելու վերաբերյալ։

Որոշման մեջ ՄՊՀ-ն ընդգծում է, որ պետական մարմինների դեպքում օրենքը տուգանք չի նախատեսում։

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտումներ կատարել նշված վարույթի և «Zhong Tong Bus Holding CO» ավտոբուսների գնման վերաբերյալ, սակայն մի քանի օր ձգձգումներից հետո այդպես էլ չհաջողվեց հանդիպում ունենալ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների հետ։

Հակակոռուպցիոն կոմիտեից Factor.am-ին տեղեկացրին, որ նշվածի առնչությամբ կոմիտեում ուսումնասիրություն չի իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով

Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan