Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա վետո դնելու համար
Չինաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա վետո դնելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Պեկինը հայտարարել է, որ այդ քայլը «սխալ ուղերձ» է հղել և փաստացիորեն «կանաչ լույս է տվել կոտորածի շարունակման համար»:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Գազայի հատվածում «անմիջապես հումանիտար հրադադար հաստատելու» մասին Ալժիրի առաջարկած բանաձևը «վտանգի տակ կդնի» պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները:
Ալժիրի բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել:
Անվտանգության խորհրդի կանոնների համաձայն՝ ցանկացած բանաձև, որի վրա վետո է դնում նրա հինգ մշտական անդամներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) մեկը, անմիջապես դուրս է մղվում, փոխանցում է shantnews.am-ը։