Չավին վստահ է, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբը գաղտնի տեղեկություններ է փոխանցում լրատվամիջոցներին
Չավի Էրնանդեսը վստահ է, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբը գաղտնի տեղեկություններ է փոխանցում լրատվամիջոցներին, El Chiringuito TV-ի եթերում հայտնել է լրագրող Խավի Միգելը:
«Արդեն 2 ամիս է, ինչ շարունակվում է «վհուկների որսը»: Փնտրում են լրտեսին: Այն, ինչ հայտնվում է մեդիայում, ճիշտ է: Չավին մեկ նպատակ ունի՝ գտնել լրտեսին:
Էրնանդեսը մարզչական շտաբի անդամներին և խորհրդականին հավաքել է մի սենյակում և պահանջել է հեռախոսները դնել սեղանին: Դրանից հետո նա սկսել է ստուգել հաղորդագրությունները: Չավին նույնիսկ զանգել է ինչ-որ լրագրողի և հարցրել, թե ով է նրա աղբյուրը: Լրագրողը, բնականաբար, չի ասել:
«Բարսելոնաի» ֆուտբոլիստները նույնպես կարծում են, որ լրտեսը մարզչական շտաբից է: Վերջին շրջանում կատալոնացիների մարզիչն առանձին է հանդիպում ֆուտբոլիստների հետ, խաղերից առաջ քննարկումներին մարզչական շտաբից ոչ ոք չի մասնակցում: Իրավիճակը սարսափելի է»,- նշել է Միգելը: