«Խենթ» մականունով Արգենտինայի նախագահը համեմատել է Մեսսիին և Մարադոնային
Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյը համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, նա ֆենոմեն է: Ես երբեք Լեոյի հետ զրուցելու հնարավորություն չեմ ունեցել: Զրուցել եմ Հռոմի Պապի հետ, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ, միգուցե ինձ բախտ վիճակվի զրուցել նաև Մեսսիի հետ:
Մարադոնան հրաշալի ֆուտբոլիստ էր, սակայն կարծում եմ, որ նա չէ լավագույնը»,- AS-ին տված հարցազրույցում նշել է «Խենթ» մականունով նախագահը:
Խավյեր Միլեյն Արգենտինայի նախագահ է ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերին: «Խենթ» (El Loco) մականունը ստացել է երիտասարդ տարիներին, երբ հանդես էր գալիս ռոք խմբում: «Խենթը» նաև հայտնի է նրանով, որ նախընտրական քարոզարշավին մասնակցել է սղոցով, փոխանցում է shantnews.am-ը։