Ղազախստանում մանկապիղծներն ու մանկասպանները կդատապարտվեն ցմահ ազատազրկման
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է մանկասպանության և մանկապղծության համար ցմահ ազատազրկումը։ Այս մասին հայտնում է Մեջիլիսի մամուլի ծառայությունը, փոխանցում է KazTAG-ը։
Հստակեցվում է, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ հավանության են արժանացել պատգամավորների կողմից։
Դրանք ներառում են նաև քրեական պատասխանատվության սահմանումը առողջությանը թեթեւ վնաս պատճառելու և անչափահասներին ծեծի ենթարկելու համար։
Բացի այդ, հաստատված փաստաթուղթը բացառում է անչափահասին կամ անօգնական անձին խոշտանգելու և առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում ազատության սահմանափակումը, այս դեպքում սահմանվում է պատիժ՝ ազատազրկման տեսքով: