Ռուսաստանն իրեն բոլորովին էլ մեկուսացված չի զգում․ Պոլյանսկի
Այսօր մեկուսացված է Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Ռուսաստանն իրեն բոլորովին էլ մեկուսացած չի զգում։ Ընդհակառակը, մենք զգում ենք, որ Արևմուտքն է մեկուսացած, որովհետև նրանք իրենց խոցելի մոտեցումներով ու ճկունության բացակայությամբ իրենցից հեռու են վանում գլոբալ Հարավի պետություններին»,- ասել է Պոլյանսկին՝ RTVI-ին տված հարցազրույցում։