Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը
Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,-ասել է Մակրոնը՝ այդ ընդհանուր հավակնություններում ողջունելով Հայաստանի ներդրումը «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությամբ։