Գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Մի երկու օր առաջ էլ ոգևորվում էինք մեր ըմբշամարտիկներով, հատկապես, երբ նրանք հաղթանակ էին տոնում թուրք-ազերի ըմբիշների դեմ մենամարտերում...
Առավել քան արցունքախառն էր ոգևորությունս, երբ տեսա, թե ինչպես է Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթական դափնեպսակը խոնարհում եղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Տարոն Անդրեասյանի հիշատակին...
ՀԱՅՈՑ «սպորտային օրը», կարծես, իր տարերքի մեջ էր և ուր որ է ոգևորությամբ կավարտվեր, բայց... մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ «թմրանյութերի իրացման և շրջանառության կասկածանքով» ոստիկանության բաժանմունք են տարել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին... Մի մարդու, ով ինչպես նրա պաշտպանն է ներկայացնում, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա...
...Ձեռքերս ծալել կրծքիս և մտածում եմ՝ լավ, սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ...»։