Ստացել ենք Ադրբեջանի խաղաղության պայմանագրի տարբերակը․ Արմեն Գրիգորյան
Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարները և փոխվարչապետերը հանդիպում կունենան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա քննարկվում է, դեռևս հստակություն օրվա և ժամի մասով կամ տեղի մասով չկա, երբ լինի՝ համապատասխան հաղորդագրություն կլինի։ Խաղաղության պայմանագրի մասով՝ մենք ստացել ենք Ադրբեջանի տարբերակը։ Այսինքն մեր, հունվարի 4-ի պատասխանից հետո, Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը և մենք շարունակում ենք աշխատել և կարծում եմ, որ արտգործնախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում՝ քննարկելու են խաղաղության պայմանագրիը»,-նշեց նա։