Երևան, 18.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Իսրայելի վարչապետը կոչով դիմել է Գազայի հատվա... Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում... «Տիգրանը գնում է տուն». Արամ Մելիքյանը հիվանդ... Հայտնի է Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբո... 26-շաբաթյա ծրագիր՝ Հայաստանում գործունեությու... Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցն... Ուկրաինայի նախագահականից հերքել են միջուկային... Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջա... Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստան... ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծ... «Էլ չեմ նկարելու»․ Սիրուշոն ռիլ նկարելիս ընկե... Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի. Հաքան Ֆիդան Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական... Լոռիում կինն ամուսնու դին հայտնաբերել է տնամե... Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս...

Խաղային ոլորտում իրավահարաբերությունները կկարգավորվեն, շահումով խաղերի տեսակները կհստակեցվեն. նախագիծ

Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն և օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի և վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախատեսվում է խաղային ոլորտում կարգավորել իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն: Կսահմանվեն խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, իրական շահառուների իրավունքներն ու պարտականությունները և այդ խմբերի հետ առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը և ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացում խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Համակարգին միացող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական չափորոշիչներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ: ՊԵԿ նախագահը հավելել է, որ ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողությունը, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, օրենքի շահառուների պաշտպանությունը: «Բացի միջազգային տերմինով հայտնի գեմբլինգից և ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր շահումով խաղերը, մանկական խաղային ապարատները և այլն համարվում են այլ շահումով խաղ»,- արձանագրել է Ռուստամ Բադասյանը:

Արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ հասանելի ամբողջ համացանցի տիրույթում: Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, դրա անհնարինության դեպքում նաև Կենտրոնական բանկը պարտավոր է հսկողություն սահմանել, որ առևտրային բանկերի կողմից արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչներին պատկանող հաշվեհամարներին փոխանցումներն արգելափակվի: «Աշխարհում դեռևս հարյուր տոկոսով գործող մոդել չկա: Մենք ուսումնասիրում ենք փորձը՝ հնարավորինս լավագույն լուծումները ներդնելու համար»,- ասել է զեկուցողը:

Սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումներ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Առաջինից երկրորդ ընթերցում որոշ խմբերի, այդ թվում՝ պետական ծառայողների կամ զինծառայողների կողմից խաղերին մասնակցելու արգելքների և սահմանափակումների մասով ընդհանրական լուծումներ կառաջարկվեն:

Սահմանվել են խաղային գործունեության կարգավորման օպերատորի ու կազմակերպչի պարտականությունները, օպերատորի կողմից համապատասխանության հավաստման սերտիֆիկատի տրամադրման կանոնակարգումները: Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա այն բանաձևն է, որը պետք է ապահովի սպառողների խմբի համար կանխատեսելիություն որոշակի ժամանակահատվածի ընթացքում»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են սպառողների իրավունքների պաշտպանությանը, ոլորտը կարգավորող մարմնի ծախսերին, մանկական շահումով խաղերի վտանգավորությանը և դրանց արգելքի հնարավորությանը, IP հասցեների սահմանափակման մասով տեխնիկական պատրաստվածությանը, խաղային ոլորտի կազմակերպիչների շրջանառության վերահսկմանը և այլ հարցերի:

Խաղամոլության աճող ծավալները մտահոգիչ համարելով՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդ նպատակով էլ օրենքում հստակեցվում են հասկացությունները, և զգալի ավելանում են այդ գործունեության համար նախատեսված պետական տուրքերը:

«Ուղղակի որևէ մեկը չի կարող խաղային ապարատ դնել և շահույթ ակնկալել»,- փաստել է նա: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ օնլայն հարթակում ցանկացած օգտահաշվով խաղադրույք հաշվառվելու է, և հնարավոր է լինելու հստակ իմանալ՝ որքան լիցքավորվեց տվյալ օգտահաշիվը, և լիցքավորումից հետո որքան խաղադրույք կատարվեց՝ աճողական:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարևորելով կարգավորումները, կարծիք է հայտնել, որ դրանք քաղաքացիներին պաշտպանելուց բացի ոլորտի ընկերությունների համար եւս դրական ազդակ են: «Ժամանակին վերջիններս շատ էին բողոքում, որ իրենք և դրսում գրանցված ընկերություններն անհավասար մրցակցային իրավիճակում են»,- ասել է պատգամավորը և հավելել՝ եթե կարողանանք այս տեխնիկական հնարավորություններն օգտագործելով օրենքի առջև դրված նպատակներին հասնել, էական առաջընթաց կլինի:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով. «Իհարկե՛, կան գործունեություն ծավալող որոշակի բիզնեսներ, որոնք հարկեր են վճարում, աշխատատեղեր են ստեղծում, բայց ես հավատացած եմ, որ այն հանրային վնասը, որը տալիս է խաղամոլությունը, բազմապատիկ, միգուցե տասնապատիկ անգամ ավելի մեծ է, քան այն օգուտը, որը մեծ հաշվով հանրությունը ստանում է դրանից»: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը պետք է զգուշորեն շարունակի խստացումները և քաղաքականությունն այդ ուղղությամբ:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահը, անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, փաստել է. «Փիլիսոփայությունը, այո՛, այնպիսին պետք է լինի, որ պատասխանատու խաղի կանոններ սահմանենք, իրագործենք պրակտիկայում, սահմանափակումները լինեն խելացի ու թիրախային, լինեն նաև շրջանցման դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այլապես, եթե ինչ-որ բան ուղղակի տոտալ արգելափակենք, օրինական դաշտից այդ ամենը տեղափոխվելու է անօրինական դաշտ, և չենք լուծելու մեր առջև դրված խնդիրը, ունենալու ենք ֆիսկալ հետևանքներ»: Կարևորվել է իմպլեմենտացման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Առաջինից երկրորդ ընթերցում բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խաղային գործունեության կազմակերպիչների հետ հարցերը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Այս թեմայով

Իսրայելի վարչապետը կոչով դիմել է Գազայի հատվա... Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում... «Տիգրանը գնում է տուն». Արամ Մելիքյանը հիվանդ... Հայտնի է Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբո... 26-շաբաթյա ծրագիր՝ Հայաստանում գործունեությու... Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցն... Ուկրաինայի նախագահականից հերքել են միջուկային... Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջա... Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստան... ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծ... «Էլ չեմ նկարելու»․ Սիրուշոն ռիլ նկարելիս ընկե... Տարածաշրջանը պիտի պատրաստ լինի. Հաքան Ֆիդան Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական... Լոռիում կինն ամուսնու դին հայտնաբերել է տնամե... Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan