Քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպման հարցը
Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը, այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա մի հարց է, որը պարբերաբար քննարկվում է, չեմ կարող ասել, որ այդպիսի քննարկում չկա, կա այդպիսի քննարկում»,- ասաց նա։
Գրիգորյանը, սակայն, նշեց, թե դեռևս որևէ վերջնական որոշում չկա։
«Աշխատում ենք, երբ վերջնական համաձայնություն լինի՝ կտեղեկացնենք»,- հավելեց նա։