ՀՀ ԶՈՒ-ի բարձրագույն սպայակազմի «ֆորմաների» տարբերությունը նայեք, մարդ գետինն է մտնում. Գեղամ Մանուկյան
Անցած տարի փետրվարին ԶՈւ-ի մեկնարկած բարեփոխումների շրջանակներում հայտարարվեց բոլոր տեսակի համազգեստների դիզայնի և ընդհանուր փոփոխության մրցույթ։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է, ի վերջո, բանակի համազգեստների փոփոխությունը լինելու։
«Թիկունքի պետը «Հայ զինվորում» պաշտոնապես վստահեցրեց, որ 2024-ին հայկական բանակը աշխարհին կներկայանա նոր հանդերձանքով»,-ասաց նա։
Նա 2023թ.-ի երկու լուսանկար հրապարակեց, որտեղ բարձրագույն սպայակազմը բոլորովին տարբեր հանդերձանքներով է։ «Սա ՀՀ ԶՈՒ-ի բարձրագույն սպայակազմի ատեստացիան է, ֆորմաների տարբերությունը նայեք, մարդ գետինն է մտնում»,-ասաց նա։
ՊՆ փոխնախարարը պատասխանեց, որ համազգեստների տարբերությունը չի նշանակում, որ համազգեստ չունենք, կամ վատ համազգեստի հետևանքով է։
«Տարբեր ծառայություններ տարբեր համազգեստներ ունեն և կարող են տարբեր լինեն, մենք ձգտում ենք, որ փոփոխությունները ձևական չլինեն, համզգեստին չնայենք որպես շոր, այլ գործիք, որը ֆունկցիա է իրականացնում։ Այսօր ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որի անունը կարող ենք դնենք ՆԱՏՕ-ի ստանդարտներ»,-ասաց նա՝ նշելով, որ համագործակցում են Ֆրանսիայի գործընկերների հետ, այլ առաջադեմ բանակներ ունեցող երկրների հետ, որպեսզի այն, ինչ կիրառվում է, փորձեն տեղայնացնել։
«Պարզ պրոցես չի»,-ասաց նա։