Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության այս որբին, որը դարձավ դիմադրության հերոս. Հասմիկ Տոլմաջյան
Նրա մահապատժից 80 տարի անց Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության այս որբին, որը դարձավ դիմադրության հերոս:
Նման գրառում է կատարել Փարիզում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Փարիզում Գերմանիայի դեսպան Ստեֆան Շտայնլայնի հետ կիսվելով Մոն Վալերյենում Միսաք Մանուշյանի դագաղի վրա արթուն մնալու լուսանկարով։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տեղի կունենա Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինե Մանուշյանի պանթեոնականացման արարողությունը: