Ընտանիքի 5 անդամներին կացնահարելով սպանած 25-ամյա ադրբեջանցուն տեղափոխել են հոգեբուժարան
Բաքվում իր ընտանիքի հինգ անդամների դաժան սպանության մեջ կասկածվող 1999 թվականին ծնված Ախմեդ Ախմեդովը տեղափոխվել է հոգեբուժարան։
Qafqazinfo-ի տեղեկություններով՝ նա դատարանի որոշմամբ տեղափոխվել է մասնագիտացված փակ բուժհաստատություն՝ քննչական մարմնի կողմից նշանակված փորձաքննության կապակցությամբ, որպեսզի պարզ լինի՝ արդյո՞ք Ախմեդովը հոգեպես առողջ է։
Կասկածյալը հոգեբուժարանում կլինի 20 օր, իսկ այս ժամկետից հետո նրա հոգեկան վիճակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն կտրվի։