Աշոտ Դանիելյանը Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում
Ինչպես հայտնի է, իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ Նրան ձերբակալել են Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց որ անձնական խուզարկության ընթացքում Դանիելյանի մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։
«Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտնաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ: Տեղեկացնեմ, որ Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։ Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանի պաշտպանը: