Աշոտ Հովհաննիսյանի լուսանկարը` բանտի բակից
Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել։
Հովհաննիսյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսնյանը նրա հետ բանտի բակից լուսանկար է հրապարակել` գրելով.
«Աշոտ Հովհաննիսյանն ազատության մեջ է»։
«Սիներջի»-ի տնօրենն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։