Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից փետրվարի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ռոդիոն Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 8-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ (Անառակաբարո գործողություններ) և 137-րդ (Անձնական կյանքի անձեռնամխելիության խախտումը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղյակ է պահվել հայտնաբերման մասին: