ՊՆ վարչական համալիրում քննարկվել է հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքը
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։