Անկախության սերունդը Փաշինյանի գլխավորությամբ ջուրը լցրեց 88-ի ձեռքբերումների մեծ մասը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Դաժան փաստն այն է, որ Սովետական Հայաստանի սերունդը սկսեց Ղարաբաղյան շարժում, հաղթեց պատերազմում, ձևավորեց դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետություն, վերակերտեց անկախ պետություն և ունեցանք միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետություն:
Անկախության սերունդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ջուրը լցրեց 88-ի ձեռքբերումների մեծ մասը՝ պարտվեց պատերազմում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, նպաստեց Արցախի հայաթափմանը ու հարցականի տակ դրեց Հայաստանի Հանրապետության գոյությունը:
Անկախությունը բացարձակ արժեք է, որի պաշտպանությունն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում: Սա՛ պետք է դառնա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հիմնական կարգախոսը»: