Վեց ամիսը մեկ նույն պատմությունն է․ Ֆրանսիայում բոլորը հոգնել են դրանից․ Պետին՝ Մբապեի տեղափոխության շշուկների մասին
Էմանուել Պետին նշել է, որ հոգնել է Կիլիան Մբապեի հեռանալու մասին լուրերից։
«Ֆրանսիայում բոլորը հոգնել են։ Վեց ամիսը մեկ նույն պատմությունն է: Նա հեռանո՞ւմ է։ Նա պատրաստվում է հեռանա՞լ։ Նա պատրաստվում է մնա՞լ։ Նա պատրաստվում է հեռանա՞լ։ Նա լավ նախաճաշե՞լ է այս առավոտ: Նա պետքարան գնացե՞լ է: Մենք այնքան ենք հոգնել սրանից:
Հասկանում եմ, որ խաղացողներին նույնպես նյարդայնացնում է այս իրավիճակը, քանի որ ամբողջ ուշադրությունն անընդհատ կենտրոնացած է Մբապեի վրա։ Մենք չենք խոսում ՊՍԺ-ի մասին, մենք միշտ խոսում ենք Մբապեի մասին։ Հետևաբար, որոշ խաղացողների համար կարող է դժվար լինել դիմակայել այս իրավիճակին: Այդ իսկ պատճառով ես ասացի, որ հոգնել եմ այդ մասին երեք շաբաթը մեկ խոսելուց»,- ասել է «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, փոխանցում է ArmSport-ը։