Apple-ը խորհուրդ չի տալիս ջրի մեջ ընկած iPhone-ը բրնձի մեջ չորացնել
Apple ընկերությունը խորհուրդ է տվել iPhone-ը թրջվելու դեպքում այն չորացնելու համար չդնել բրնձի մեջ։
Մի քանի այլ խորհուրդներ էլ են հրապարակվել ընկերության տեխաջակցության էջում, թե ինչ չպետք է անել, եթե iPhone-ը կամ դրա աքսեսուարները թրջվել են։
«Մի չորացրեք iPhone-ը ջերմության արտաքին աղբյուրի կամ սեղմված օդի միջոցով։ Միակցիչի մեջ օտար մարմիններ՝ բամբակապատ փայտիկ կամ թղթե անձեռոցիկ մի մտցրեք։ Մի դրեք iPhone-ը բրնձի մեջ, այլապես բրնձի մանր մասնիկները կվնասեն այն»,- նշված է Apple-ի էջում։