Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինա
Ադրբեջանը Սումգայիթի տեխնոլոգիական պարկից որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկել էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը:
Այն ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատոր և այլ սարքավորումներ: Ապրանքները, որոնք տեղափոխվում են 25 բեռնատար ավտոշարասյունով, ուղարկվում են Ուկրաինայի՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքների կայուն էներգամատակարարման վերականգնմանն աջակցելու համար:
Ընդհանուր առմամբ, 2023 թ. նոյեմբերից Ուկրաինա են ուղարկվել ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 72 տրանսֆորմատոր և այլ սարքավորումներ: Օգնությունը կազմել է 7,6 մլն դոլար: