Լևոն Վարդանյանը վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ
«Փյունիկի» հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալան հիմունքներով մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը:
Վարդանյանը տրանսֆերային նույն սկզբունքով նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Նոայում», որտեղ 34 խաղից հետո դարձել էր 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Փյունիկի» հետ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Վարդանյանն անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես նաև, Լևոնն այս մրցաշրջանում պարբերաբար հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: