Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունից հետո՝ 205 կգ արդյունքով:
Սիմոն Մարտիրոսյանը 190 կգ արդյունքով 3-րդ տեղում է:
Նշենք՝ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն հրաժարվել է պայքարից:
Քիչ անց պայքարը կշարունակեն հրում վարժությունում։