Նավալնիի ընտանիքին ասել են՝ մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց
Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց, հաղորդում է BBC-ն։
Ըստ Նավալնիի ներկայացուցչի` նրա մորն ասել են, որ որդու մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։
Լրատվամիջոցը հավելում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել` որտեղ է գտնվում մարմինը։
Փետրվարի 19-ին հրապարակված տեսանյութում կինը` Յուլյա Նավալնայան, խոստացել էր շարունակել ամուսնու գործը և կարծիք էր հայտնել, թե Նավալնիի մարմինը պահում են «մինչև թունավորման հետքերն անհետանան»։
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին. ըստ նախնական վարկածի` մահը վրա է հասել տրոմբը պոկվելու հետևանքնով։
Արևմտյան ղեկավարները ռուս ընդդիմադիր գործչի մահվան մեջ մեղադրում են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։