«Ժողովուրդ». Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամը մտափոխվել է. կպահի մանդատը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում խառն են. չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել ավագանու անդամի իրենց մանդատների հետ: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը վերջերս հայտարարել էր՝ պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ նա մտափոխվել է ու չի պատրաստվում դեռ վայր դնել մանդատը։ «Առաջիկայում չեմ պատրաստվում վայր դնել մանդատս, դեռ կպահեմ այն. երբ հարմար կգտնեմ, կդնեմ»,-ահա այսպես արձագանքեց նա «Ժողովուրդ» օրաթերթի հարցին:
Նշենք, որ այս խմբակցությունը ավագանիում ամենափոքր ներկայացվածությունն ունեցող ֆրակցիան է, որն ունի ընդամենը 6 անդամ, որոնցից Արտակ Գալստյանը կալանավորված է, ուստի չի կարող մասնակցել նիստերին, Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հանրային քրեական հետախուզում է հարուցված, նա հետախուզման մեջ է, Անուշ Գինոսյանն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրային ձայն»-ից ու շարունակելու է հանդես գալ որպես ավագանու անկախ անդամ:
Փաստացի ստացվում է, որ այս պահի դրությամբ ֆրակցիան ավագանիում ներկայացված է ընդամենը 3 հոգով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: