Ղազախստանում պատմության մեջ երբևէ տեղի ունեցած մեթանի ամենազանգվածային արտահոսքն է գրանցվել
Անցյալ տարի մեթանի ամենամեծ արտահոսքերից մեկն է տեղի ունեցել Ղազախստանի ամենահեռավոր հորատանցքներից մեկից:
Նման եզրահանգնման են եկել հետազոտության հեղինակները, որոնք հասանելիություն են ունեցել BBC Verify ստուգման բաժնին:
Նախնական հաշվարկներով՝ դուրս է եկել 127 հազար տոննա գազ։ Ճեղքման արդյունքում հրդեհ է բռնկվել, որը մոլեգնել է ավելի քան վեց ամիս։
BBC-ն նշում է, որ մեթանը շատ ավելի հզոր ջերմոցային գազ է, քան ածխաթթու գազը:
Buzachi Oil-ը, որին պատկանում է հորատանցքը, հերքում է մեթանի «զգալի քանակի» արտահոսքը:
Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ջերմոցային գազերի համարժեքության հաշվիչի՝ նման արտահոսքի շրջակա միջավայրի ազդեցությունը համեմատելի է տարեկան ավելի քան 717,000 բենզինային մեքենա վարելու ազդեցության հետ:
«Անկեղծ ասած, արտահոսքի մասշտաբներն ու տևողությունն անսովոր են։ Այն չափազանց մեծ է»,- ասել է ՄԱԿ-ի Մեթանի միջազգային աստղադիտարանի ղեկավար Մանֆրեդի Կալտագիրոնեն:
Արտահոսքը սկսվել է 2023 թվականի հունիսի 9-ին, երբ պայթյուն է տեղի ունեցել հարավ-արևմտյան Ղազախստանի Մանգիստաու շրջանում հետախուզական հորատման ժամանակ: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը մոլեգնել է մինչև տարեվերջ։
Հրդեհը դադարեցվել է միայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։ Տեղի իշխանությունները BBC-ին հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հորը ցեմենտով փակելու ուղղությամբ:
Բնական գազը հիմնականում բաղկացած է մեթանից՝ մարդու աչքի համար անտեսանելի գազից։
Բայց երբ արևի լույսն անցնում է մեթանի ամպի միջով, այն ստեղծում է յուրահատուկ հետք, որին որոշ արբանյակներ կարող են հետևել:
Արբանյակային տվյալների ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ անցյալ տարվա հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մեթանի բարձր կոնցենտրացիաներ են նկատվել 115 առանձին դեպքերում: