«Ես ուզում եմ ապրել ազատ Ռուսաստանում». Նավալնիի այրին հայտարարել է, որ «կշարունակի ամուսնու գործը»
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին հայտարարել է, որ կշարունակի ամուսնու գործը:
Յուլյա Նավալնայան ամուսնու մահվան համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Վլադիմիր Պուտինը սպանեց իմ ամուսնուն»,- ասել է Նավալնայան՝ հավելելով, որ ինքը կաշխատի ժողովրդի հետ՝ Կրեմլի դեմ պայքարելու ու նոր Ռուսաստան ստեղծելու համար. «Ես ուզում եմ ապրել ազատ Ռուսաստանում, ուզում եմ կառուցել ազատ Ռուսաստան»,- ասել է Նավալնայան իր տեսաուղերձում: