Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիա Բանկ»-ի բաժնետեր․ պարզաբանում
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, հաշվի առնելով «Ամերիա բանկ»-ի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները, հարկ է համարել տեղեկացնել հետևյալը.
Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիա բանկ»-ի բաժնետեր։
Ռուբեն Վարդանյանի 48,8% բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Ըստ Առաքելյանի՝ կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) տեղեկացրել է, որ 303.6 միլիոն դոլարով «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու պայմանավորվածություն ունի։
Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում էին։