24 ժամվա ընթացքում հանրային տրանսպորտից անսահմանափակ օգտվել 400 դրամով.նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ավագանու որոշման նախագիծ՝ քաղաքային տրանսպորտով ուղեւորափոխադրումների գները կարգավորելու վերաբերյալ։
«Տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ՝ կախված օգտվողների սոցիալական խմբից ու տրանսպորտից օգտվելու քանակից»,- հայտարարել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Մասնավորապես՝ առաջարկվում է հնարավորություն տալ 400 դրամով ձեռք բերվել 24 ժամվա ընթացքում հանրային տրանսպորտից անսահմանափակ օգտվելու տոմսեր, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամների համար, ընդհանրապես, հանրային տրանսպորտը դարձնել անվճար։
Մանրամասները՝ տեսանյութում։