Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամերիաբանկի վաճառքին։
«Հաշվի առնելով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝
հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝
Ռուբեն Վարդանյանն անձամբ չի հանդիսանում Ամերիաբանկի բաժնետեր։
Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ», - գրել է Մեսրոպ Առաքելյանը։