Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է:
«Մենք հանրակրթության տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է մոտ 4 անգամ, և դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել: Ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թ. ընթացքում Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ 30 տոկոսն, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են՝ վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հայտարարեց քաղաքապետը։