Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում
«Մեր քաղաքականությունը պետք է հենենք լեգիտիմության հենքի վրա՝ միջազգային իրավունքի տեսակետից, որ ուժեղանալու շանս ունենանք: Եթե միջավայրին թվա, թե ուժեղանում ենք, որ գնանք աշխարհը քանդենք, ով կթողի ուժեղանանք»: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանի հետ հարաբերություննե՞րը: Դրանք իհարկե խորն են և Հայաստանը նվիրված է այդ հարաբերություններին։ Բայց սա էլ է այն դեպքը, որ պարզ բան չէ։ Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ տեղերում Իրանում են լարվածություն առաջացնում»,-ասել է նա: