Թուրքիայի մասնավոր դպրոցներում արգելվել է նշել արևմտյան տոները
Թուրքիայի մասնավոր դպրոցներում այժմ արգելված է նշել արեւմտյան տոները, որոնք չեն համապատասխանում երկրի ազգային արժեքներին։ Կրթության նախարարությունն արգելել է Հելոուինի, Զատիկի և կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոները նշել մասնավոր ուսումնական հաստատություններում՝ համաձայն կառավարության որոշման։
Ըստ գերատեսչության՝ թուրք ազգի ազգային, բարոյական, մարդկային, հոգևոր և մշակութային արժեքներին հակասող միջոցառումների և տոնակատարությունների անցկացումը չի նպաստում ուսանողների հոգեսոցիալական զարգացմանը։
Արգելքը դրվել է այն բանից հետո, երբ ծնողները բողոքել են դպրոցներում արեւմտյան տոները նշելու համար:
2023 թվականի դեկտեմբերին կրթական հաստատություններին նախազգուշացումներ են տրվել Թուրքիայի ազգային ինքնության հետ անհամատեղելի համարվող տոնակատարությունների վերաբերյալ, փոխանցում է shantnews.am-ը։