Ճապոնիան Ուկրաինայի զարգացման համար կհատկացնի մինչեւ 150 մլն դոլար
Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը մինչև 150 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրի Առևտրի և զարգացման սևծովյան բանկին՝ Ուկրաինայի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուշագիր է ստորագրվել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի միջև՝ վերջինիս մինչև 150 միլիոն դոլարի երկփուլ վարկ տրամադրելու վերաբերյալ», -ասել է Սվիրիդենկոն:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կառուցվածքային նախագծերի մշակմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու տրանսպորտը:
Նշվում է, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը ստեղծվել է 1999 թվականին՝ աջակցելու Սեւծովյան տարածաշրջանի երկրների տարածաշրջանային զարգացմանն ու համագործակցությանը։ Նրա անդամներից են՝ Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, փոխանցում է shantnews.am-ը։