Արգենտինայում աղքատությունը հասել է 20 տարվա առավելագույնին
Արգենտինայում աղքատության մակարդակը հունվարին հասել է 57,4%-ի, ինչը ամենաբարձրն է վերջին 20 տարվա ընթացքում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Pontificia Universidad Católica Argentina-ի (UCA) տվյալներին։
Նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի կողմից պեսոյի արժեզրկումը և դրան հաջորդած գների աճը հանգեցրել են աղքատության վիճակի վատթարացման, ասվում է UCA զեկույցում։ 2023 թվականի վերջին աղքատության մակարդակը կազմել է 49,5%, իսկ հունվարին այն հասել է ռեկորդային 57,4%-ի։
Զեկույցում նշվում է նաև, որ ամբողջ երկրում առնվազն 27 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, ևս 9 միլիոնը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Միլեի բարեփոխումները հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների գների բարձրացման, ընդգծում է UCA-ն։ Անցած տարի երկրում գնաճը կազմել է 211,4%։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, ով պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերին, ստորագրել է ավելի քան 300 հրամանագիր՝ երկրի տնտեսությունն ազատականացնելու համար։
Նախագահի բարեփոխումները ներառում են պեսոյի 50% արժեզրկումը, էներգետիկայի և տրանսպորտի պետական սուբսիդիաների կրճատումը և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, փոխանցում է shantnews.am-ը։