Մեսսին էտալոն է․ Ագուերո
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է կատալոնական ակումբի իր նախկին թիմակից, հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին.
«Երբ ես «Բարսա» եկա, ինձ շատ լավ ընդունեցին: Մի փոքր սարսափելի էր հանդերձարանում գտնվող բոլոր աստղերի հետ, բայց ես ինձ հավասար էի զգում նրանց հետ:
Ես ու Մեսսին միասին մատե էինք խմում։ Կարոտում եմ նրա ներկայությունը թիմում։ Լեոն աշխարհի լավագույն խաղացողն է և վճռում է հանդիպումների ելքը։ Նա հիացնում է, նա ավագն է ու էտալոնը»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերել Marca-ն։
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականի հուլիսից, փոխանցում է shantnews.am-ը։