Սպանախի վնասակար հատկությունները
Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:
Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ:
Սակայն սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում, փոխանցում էMediahub-ը։