Մեսսին էտալոն է․ Ագուերո
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է կատալոնական ակումբի իր նախկին թիմակից, հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին։ Արգենտինացին ներկայումս հանդես է գալիս MLS-ի «Ինտեր Մայամիում»:
«Երբ ես «Բարսա» եկա, ինձ շատ լավ ընդունեցին: Մի փոքր սարսափելի էր հանդերձարանում գտնվող բոլոր աստղերի հետ, բայց ես ինձ հավասար էի զգում նրանց հետ:
Ես ու Մեսսին միասին մատե էինք խմում։ Կարոտում եմ նրա ներկայությունը թիմում։ Լեոն աշխարհի լավագույն խաղացողն է և վճռում է հանդիպումների ելքը։ Նա հիացնում է, նա ավագն է ու էտալոնը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Արաուխոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականի հուլիսից։