Ուկրաինայում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում». Բորել
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Երեք ամսում իրավիճակը կլուծվի մարտի դաշտում։ Մենք այլևս չենք կարող ասել՝ «եկեք սպասենք եվրոպական ընտրություններին», կամ «մենք ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ»։
Մենք պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում»,- ասել է նա՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն ցուցաբերել Կիևին։