Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է. Միրզոյանը` Մելանի Ժոլիի հետ հանդիպման մասին
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփում է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
«Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ:
Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա»,-նշել է Միրզոյանը։