Մենք մեծ կարևորություն ենք տալիս բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը. ՀՀ ԱԳ նախարարը՝ Պորտուգալիայի իր գործընկերոջը
«Ուրախ էի հանդիպել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
Մենք մեծ կարևորություն ենք տալիս բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ Եվրոպական միության հարթակում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: