Բրիթնի Սփիրսը նկարահանվում է վավերագրական ֆիլմում
Երգչուհիի Բրիթնի Սփիրսը որոշել է վերադարձնել իր երկրպագուների ուշադրությունը: Նա նկարահանվում է վավերագրական ֆիլմում: Բացի այդ նա նաև նկարահանում է մի շարք տեսահոլովակներ, տալիս հարցազրույցներ՝ չմոռանալով ակտիվ կերպով հանգստանալ և հետևել երեխաներին: Համացանցում հայտնվել է ֆիլմի նկարահանման մի փոքր դրվագ: Նա խոստովանել է, որ փորձերի ընթացքում բավականին շատ վնասվածքներ է ստանում:
Վերջերս նա լուրջ կերպով վնասել էր իր վիզը, որի համար հետաձգել էին նկարահանումները: Այս մասին գրում է onlynew.info-ն:
Երգչուհին պատրաստվում է իր ելույթին, որը տեղի կունենա Planet Hollywood Resort&Casino-ում: Բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Բրիթնին խոստովանել է, որ շատ է հոգնել և վախենում է չարդարացնել իր երկրպագուների հույսերը: